ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալն աճել է 59%` կազմելով մոտ 7 մլրդ դրամ

10.04.2014 12:16
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալն աճել է 59%` կազմելով մոտ 7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալը 2013թ.արդյունքներով ցուցաբերել է դինամիկ աճ, կազմելով մոտ 7 մլրդ դրամ, ինչը 59%-ով ավել է քան 2012թ. ծավալը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Անկանխիկ գործարքների քանակը 2013թ. աճել է 64%-ով` 2012թ. հետ համեմատած` կազմելով 313 հազ.:

2013թ. բանկի քարտապանները սկսել են ավելի հաճախ օգտագործել իրենց քարտերը ապրանքի ու ծառայությունների դիմաց վճարելու, հաշիվները ինտերնետ-բանկինգի միջոցով վճարելու համար, գումար կանխիկացնելու փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում թողարկված քարտերի քանակով: Բանկի հաճախորդները օգտվում են Visa и MasterCard դեբետային և վարկային քարտերից: MasterCard վճարային համակարգին բանկը միացել է 2013թ.:

«Այս դինամիկան վկայում է այն մասին, որ մեր հաճախորդները գիտակցում են անկանխիկ վճարումների առավելությունները, և վճարային քարտերը Հայաստանում դառնում են ակտիվ վճարային գործիք` հարմար և ապահով»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:

Նրա խոսքերով` անկանխիկ գործարքների ծավալի աճին ի թիվս այլ միջոցառումների նպաստել են նաև տարվա ընթացքում անցկացրած մոտիվացիոն արշավները:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև