Հայաստանի արժեթղթերի շուկայում գործարքների ծավալը 4–րդ եռամսյակում կրճատվել է 17.5%–ով` մինչև 168.2 մլրդ դրամ

10.04.2014 17:19
Հայաստանի արժեթղթերի շուկայում գործարքների ծավալը 4–րդ եռամսյակում կրճատվել է 17.5%–ով` մինչև 168.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Առուվաճառքի ծավալը Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումային գործունեության շրջանակում 2013 թվականի 4–րդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 17.5 տոկոսով և կազմել է 168.2 մլրդ դրամ, ասվում է 2013 թվականի չորրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների թիվը կրճատվել է 48.5 մլրդ դրամով և կազմել է 27.9 մլրդ դրամ, իսկ բաժնետոմսերով գործարքներինն աճել է 2.1 մլրդ դրամով` կազմելով մոտ 4.5 մլրդ դրամ։

4–րդ եռամսյակի արդյունքներով, Հայաստանի արժեթղթերի շուկայի ընդհանուր շրջանառության առավելագույն բաժնեմասը բաժին է ընկնում պետպարտատոմսերով գործարքներին (մոտ 80,8%)։ Պետպարտատոմսերի առուվաճառքի գործարքների ծավալը 2013 թվականի 4–րդ եռամսյակի արդյունքներով կազմել է 135.9 մլրդ դրամ (8,5%–ի աճ)։

ԿԲ տվյալների համաձայն, ներդրումային գործունեության շրջանակներում գործարքների ճնշող մասն իրականացրել են Հայաստանի առևտրային բանկերը` 93.4 տոկոս, իսկ ներդրումային ընկերությունները` 6.6 տոկոս։

Ներդրումային գործունեության շրջանակում ռեպո գործարքների (այդ թվում, կարգավորվող շուկայի ռեպո գործարքները) ծավալը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 59.7 տոկոսով` կազմելով 495.2 մլրդ դրամ։ Դրանցից 232.1 մլրդ դրամը կազմում են երկարացված գործարքները։

Միաժամանակ, հավատարմային կառավարման վերցված միջոցների ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 1.5 մլրդ դրամ (3–րդ եռամսյակի համեմատ 27.6 տոկոսի անկում)։

2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կարգավորվող շուկայում առուվաճառքի է դրվել 14 էմիտենտ ընկերությունների 21 արժեթուղթ, այդ թվում` 12 բաժնետոմս (11 էմիտենտ) և 9 պարտատոմս (5 էմիտենտ)։ -0-


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև