ՎՏԲ Հայաստան Բանկի հաճախորդները կարող են բոլոր հիմնական կոմունալ ծառայությունները վճարել բանկոմատային ցանցի միջոցով

08.05.2014 19:08
ՎՏԲ Հայաստան Բանկի հաճախորդները կարող են բոլոր հիմնական կոմունալ ծառայությունները վճարել բանկոմատային ցանցի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է կոմունալ վճարումների ցուցակի զգալի ընդլայնման և ամբողջ բանկոմատային համակարգի միջոցով կոմունալ վճարումների ընդունման առցանց ռեժիմի անցնելու մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկոմատների նոր ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս բանկի քարտապաններին 2014թ. մայիսից առցանց կատարել կոմունալ ծառայությունների վճարում ՀՀ հետևյալ կոմունալ օպերատորների օգտին`«ՎիվաՍել-ՄՏՍ», «Օրանժ-Հայաստան», «Բիլայն» (ֆիքսված ու բջջային կապ), «Հայաստանի էլեկտրացանցեր», «Գազպրոմ-Հայաստան» (Հայռուսգազարդ), «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի», «Արմավիր ջրմուղկոյուղի», «Յուքոմ»:

Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված բանկի բոլոր 137 բանկոմատների համար: Դրանց միջոցով կատարված վճարումները շուրջօրյա առցանց ռեժիմով փոխանցվում են կոմունալ օպերատորին` անկախ բանկի գործառնական ժամերից:

Այսպես, վճարելով բջջային կապի համար բանկոմատների միջոցով բանկի ոչ աշխատանքային ժամերին` հնարավոր է անմիջապես վերականգնել կապը: Բացի այդ, օպերատորների օգտին  վճարում կատարելիս միջնորդավճարներ հաճախորդների համար նախատեսված չեն:

Վճարում կատարելու համար հաճախորդից չի պահանջվում լրացուցիչ պայմանագրերի կամ համաձայնագրերի կնքում բանկի կամ օպերատորի հետ, բավական է լինել ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան:

Վճարում կատարելու համար պետք է բանկոմատի էկրանին ընտրել «Կոմունալ վճարումներ» մենյուն և հետևել հրահանգներին:

«Մեզ համար կարևոր է բանկի հաճախորդների հարմարավետության մշտական բարելավումը, և ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով կոմունալ օպերատորների օգտին առցանց վճարումների ծառայության ներդրումը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ: Մեր բանկոմատները թույլ են տալիս առանց դժվարությունների կատարել կոմունալ վճարումներ Երևանում ու Հայաստանի բոլոր շրջաններում»,– ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը։

Նա միաժամանակ ավելացրեց, որ նոր մեթոդի գլխավոր առավելություններն են` շուրջօրյա օնլայն ռեժիմ, միջնորդավճարների ամբողջական բացակայություն, վճարումների ամենամեծ քանակ և բանկոմատների լայն ցանց Հայաստանի ողջ տարածքում»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։

Բանկի հաշվետվության համաձայն` ՎՏԲ Հայաստան Բանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 307.6 մլրդ դրամ (2013 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ 2,6%–ի աճ), պարտավորությունները` 262.5 մլրդ դրամ (0,12%–ի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,9%)։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 537 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 45.1 մլրդ դրամ (20,3%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև