Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 3.1 մլն դոլար է վաճառել

14.04.2014 12:32
Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 3.1 մլն դոլար է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 3.1 մլն դոլար է վաճառել, իսկ մեկ շաբաթ առաջ գործարքներ չեն իրականացվել, ասվում է ԿԲ–ի կայքում։

Հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքներն իրականացվել են 1 դրամի դիմաց 415.73 միջին կշռված շուկայական փոխարժեքով։

Հարկ է նշել, որ ԿԲ–ն տարեսկզբից պարբերաբար ինտերվենցիաներ է կատարել երկրի արժութային շուկայում։ Մասնավորապես, տարեսկզբից մինչ օրս կարգավորիչն արժութային շուկայում վաճառել է մոտ 137 մլն դոլար, իսկ գնել է` 7.75 մլն դոլար։

ԿԲ տվյալներով, տարեսկզբից ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 5 տոկոսով։ ($1 –ը` 415,44 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև