Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 11,6 մլն դոլար է վաճառել

10.11.2014 12:33
Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 11,6 մլն դոլար է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 11,6 մլն դոլար է վաճառել մեկ դոլարի դիմաց 414,73 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ–ի կայքում։

Նախորդ շաբաթ Հայաստանի ֆոնդային բորսայում կատարված առուվաճառքների գործարքների համախառն ծավալը կազմել է շուրջ 21.45 մլն դոլար։ Այսպիսով` բորսայում արժութային գործարքներին ընդհանուր ծավալի շուրջ 54 տոկոսն իրականացրել է ԿԲ–ն։

Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ` նոյեմբերի 3-7-ը, դոլարի փոխարժեքն աճել է 0.8 տոկոսով։ Երկուշաբթի`նոյեմբերի 3-ին, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դրամի նկատմամբ կազմել է 411,21 դրամ, իսկ ուրբաթ` նոյեմբերի 7-ին, հասել է մեկ դոլարի դիմաց 414,6 դրամի։

Տարեսկզբից ի վեր ԿԲ–ն արժույթի շուկայում վաճառել է շուրջ 154,23 մլն դոլար, գնել 50,15 մլն դոլար։ (1 դոլարը` 414,6 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև