ՀՀ ԿԲ-ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2 մլն դոլար է գնել

30.03.2015 13:30
ՀՀ ԿԲ-ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2 մլն դոլար է գնել

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն մարտի 23-ից 29-ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գնել է 2 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 472,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ-ի կայքում:

Մարտի 23-29–ը Հայաստանի ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի գնման և վաճառքի հետ կապված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 23.65 մլն դոլար` մեկ շաբաթ առաջ գրանցված 6.5 մլն դոլարի դիմաց։

Հարկ է նշել, որ նախորդ շաբաթվա ընթացքում հայկական դրամը 1.4 տոկոսով ամրապնդել է իր դիրքը։ Դրամի ամրապնդման գործոններից մեկը կարելի է համարել իրանցի զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան։

Կենտրոնական բանկը գնել է օտարերկրյա արժույթի ավելցուկի մի մասը, հնարավոր է` պահուստները համալրելու համար։ Նշենք, որ Հայաստանի միջազգային պահուստները 2015 թվականի հունվարին նվազել են 10.2 տոկոսով և կազմել 1 351,1 մլն դոլար, ընդ որում` 2014 թվականին պահուստները նվազել են 33.8 տոկոսով։

Ընթացիկ տարվա սկզբից ի վեր Կենտրոնական բանկը երկրի արժութային շուկայում առուվաճառք չէր կատարել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև