Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

02.06.2014 16:59
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52016159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցային` 800 հազար դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 462 527 690 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0126 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0433 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև