Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

09.06.2014 15:49
no photo

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 9–ին 500 մլն դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով AMGT39093156 թողարկման պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր պահանջարկը կազմել է 700 մլն դրամ, որից մրցակցային` 690 մլն դրամ։

Աճուրդին մասնակցել է 3 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7486 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7996 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 472 250 382 դրամ: ($1 –ը` 413,08 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև