«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է «Ճամփորդական» վարկեր

13.06.2014 17:19
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է «Ճամփորդական» վարկեր

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն «Ճամփորդական» վարկեր է առաջարկում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Ճամփորդական» վարկերը տրամադրվում են մինչև 1,5 մլն ՀՀ դրամ արժողությամբ ուղեգրային փաթեթներ ձեռք բերելու նպատակով, առավելագույնը 2 տարի մարման ժամկետով:

Բանկը համագործակցում է «Հեփփի Հոլիդեյս», «Բլյու Ֆլայ» և «Ինտերկոնտինենտալ» տուրիստական գործակալությունների հետ և նախատեսում է առաջիկայում էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները, որոնց միջոցով հաճախորդները կարող են ձեռք բերել ուղեգրային փաթեթներ աշխարհի լավագույն հանգստավայրերում:

«Ինչպես հայտարարել էինք տարեսկզբին, բանկը շարունակելու է ներդնել նոր «Պարզ-արագ» մանրածախ պրոդուկտներ` վարկատեսակներ, ավանդատեսակներ և բանկային այլ գործիքներ: Վստահ եմ, որ մեր հաճախորդների մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնեն  «Ճամփորդական» վարկերը և հնարավորություն կտան հաճախորդներին իրենց հանգիստը կազմակերպել նախընտրելի վայրում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը` ավելացնելով, որ վարկի ձևակերպումը կատարվելու է առավելագույնս արագ և առանց ավելորդ թղթաբանության:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև