Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 30–ին աճել է 0.05%–ով և 1 դոլարի դիմաց 407,5 դրամ կազմել

30.06.2014 17:53
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 30–ին աճել է 0.05%–ով և 1 դոլարի դիմաց 407,5 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 30–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 27–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.05%–ով և 1 դոլարի դիմաց 407,5 դրամ կազմել։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 6,35 մլն դոլարի (մոտ 2,6 մլրդ դրամ) 41 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հունիսի 30–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 30–ին միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը`407,28 դրամ, 1 եվրոն` 556,06 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև