ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները մայիսի վերջին 150.1 մլրդ դրամ են կազմել

11.07.2014 12:44
ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները մայիսի վերջին 150.1 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները 2014թ.–ի մայիսի վերջին կազմել են 150.1 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների), ինչը 1.3 տոկոսով շատ է 2014թ.–ի ապրիլի ցուցանիշից), տեղեկացնում են ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրից։

Միաժամանակ, Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը մայիսին կազմել է 150 մլրդ դրամ։

Տնային տնտեսությունների վարկավորման ծավալը 2014թ.–ի մայիսի դրությամբ կազմել է 114.2  մլրդ դրամ, ինչը 1.9 տոկոսով շատ է 2014 թվականի ապրիլի ցուցանիշից։

Միաժամանակ տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում տնային տնտեսություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 76.1 տոկոս, ընդ որում 80.9 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 33.3 մլրդ դրամը` արտարժույթով։

Միաժամանակ, մայիսի արդյունքներով, ձեռնարկությունների վարկավորման ծավալը կազմել է շուրջ 33.25 մլրդ դրամ` 2014թ.–ի ապրիլին գրանցված 33.5 մլրդ դրամի դիմաց (0.8% անկում)։

ԿԲ տվյալների համաձայն` տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում ձեռնարկություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 22,15 տոկոս, ընդ որում 13.15 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 12.3 մլրդ դրամ` արտարժույթով հատկացված վարկերը։
2014թ.–ի մայիսի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային կազմակերպություն։ ($1 –ը` 407,52 դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև