S&P-ին կարող են հիփոթեքային վարկանիշների հետ կապված խարդախության մեղադրանք առաջադրել

24.07.2014 14:50
S&P-ին կարող են հիփոթեքային վարկանիշների հետ կապված խարդախության մեղադրանք առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չի բացառվում, որ Standard & Poor’s միջազգային գործակալությանը հիփոթեքային վարկանիշների հետ կապված խարդախությունների մեղադրանք առաջադրվի: Ինչպես հաղորդում է Газета.ру-ն, այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Խոսքը S&P-ի կողմից 2011թ.-ին հիփոթեքային արժեթղթերին տրված վարկանիշների մասին է, որոնք ապահոված են կոմերցիոն անշարժ գույքով:

Պոտենցիալ քաղաքացիական հայցի մասին գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ-ի արժեթղթերի բորսաների հանձնաժողովը: Ինչպես նշել են S&P-ից, ընկերությունը համագործակցում և շարունակելու է համագործակցել հանձնաժողովի հետ այս հարցի շուրջ: Հանձնաժողովի ծանուցումը դեռ չի նշանակում, որ գործակալությանն իսկապես մեղադրանք է ներկայացվելու:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև