ՌԴ ԿԲ–ն անհրաժեշտության դեպքում կսատարի պատժամիջոցների ենթարկված բանկերին

30.07.2014 14:00
ՌԴ ԿԲ–ն անհրաժեշտության դեպքում կսատարի պատժամիջոցների ենթարկված բանկերին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կսատարի պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերին, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով կարգավորիչի մամուլի ծառայությանը։

«Անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր կձեռնարկվեն դրանց հաճախորդների, ավանդատուների և վարկատուների շահերի պաշտպանության կազմակերպման համար»,– ասվում է Ռուսաստանի Բանկի հաղորդման մեջ։ Դրանում նշվում է, որ ներկայում ֆինանսական կազմակերպություններն աշխատում են սովորական ռեժիմով, դրանց հաճախորդներին հասանելի է ծառայությունների ողջ շրջանակը, այդ թվում` բանկային քարտերով հաշվարկներն ու միջոցների փոխանցման գործառույթներ։

Չորեքշաբթի լույս գիշերն ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել ՎՏԲ, Մոսկվայի Բանկի և Ռոսսելխոզբանկի նկատմամբ։ Ամերիկյան ընկերություններին և քաղաքացիներին արգելվել է նրանց ավելի քան 90 օրով վարկեր տրամադրել։ Այս շաբաթ ուժի մեջ կմտնի Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը, որը նախատեսում է ՌԴ ֆինանսական պետական ինստիտուտների հասանելիության սահմանափակում կապիտալի եվրոպական շուկա։

Պատժամիջոցների սահմանման լուրերի ֆոնին ՎՏԲ բաժնետոմսերն էժանանում են Մոսկվայի բորսայում ցուցիչների վստահ ամրապնդման ֆոնին, Մոսկվայի ժամանակով 10։45–ին նվազումը կազմել էր 1.17 տոկոս։
ԱՄՆ վարչակազմում հավաստիացնում են, որ ռուսական բանկերի դեմ պատժամիջոցները չեն ազդի հաշիվների հետ գործառնությունների իրականացման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև