Տասնչորս տարվա ընթացքում առաջին անգամ Nasdaq ցուցանիշը գերազանցել է 4500 կետը

19.08.2014 14:00
 Տասնչորս տարվա ընթացքում առաջին անգամ Nasdaq ցուցանիշը գերազանցել է 4500 կետը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքի ֆոնդային բորսայի առուվաճառքները երկուշաբթի գնանշումների աճով են ավարտվել, հայտնում է Փրայմը։

Dow Jones ցուցիչն աճել է 175.83 կետով (1,06 տոկոս)` հասնելով 16 838.74 կետի։ Ամերիկյան շուկայի 500 խոշորագույն ընկերություններն ընդգրկող S&P 500 ցուցիչն ավելացել է 16.68 կետով (0,85 տոկոս)` հասնելով 1 971.74 կետի։ NASDAQ էլեկտրոնային բորսայի ցուցիչն ավելացել է 43.38 կետով (0,97 տոկոս) և հայտնվել է 4 508.31 կետում։ Այն գերազանցել է 4500 կետը 2000 թվականի մարտից։

«Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված իրադարձությունների ֆոնին շատերին  մտահոգում էր լուրջ վատացման հավանականությունը, նրանք չգիտեին, թե ինչ կարող է կատարվել նախորդ հանգստյան օրերի ընթացքում, իսկ այժմ այլ կերպ են նայում իրավիճակին»,– ամերիկյան շուկայի աճն է մեկնաբանում Front Barnett Associates LLC կառավարիչ խորհրդատվական ընկերության գլխավոր պորտֆելային կառավարիչ Մարշալ Ֆրոնթը։

«Վիճակագրությունը շատ լավն է, դրական է նաև կորպորատիվ հաշվետվությունը, իսկ միաձուլման և կլանման ոլորտի գործարքները նպաստում են շուկայի առաջընթացին, այդ ամենը խթանում է, որ գնանշումներն աճեն,– նշել է Voya investment management ներդրումային ընկերության վերլուծաբան Դագ Քոութը։ – Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ ներդրողներ, ովքեր ի սկզբանե զգուշություն էին ցուցաբերում, ակտիվորեն բաժնետոմսեր են գնում»։

Նրա հետ համաձայն է նաև Robert W. Baird & Co. ֆինանսական ընկերության պորտֆելի կառավարիչ Պատրիկ Սպենսերը։ «Մենք ֆինանսական արդյունքների լավ հաշվետվություններ ենք տեսել, և այժմ աշխարհաքաղաքական խմորումներն այդքան էլ վառ արտահայտված չեն,– ընդգծել է նա։ – Բազմաթիվ խոսակցություններ են եղել, որ պետք է շտկել բաժնետոմսերի գինը, սակայն արդեն հիմա ցուցիչները միայն մի փոքր են ցածր առավելագույն ցուցանիշներից»։

Ընկերություններից մեկը, որի ֆինանսական արդյունքներն ակնկալվածից դրական էին, դարձել է Urban Outfitters հագուստի խոշոր արտադրողը։ Ընկերության բաժնետոմսերը թանկացել են 0.87 դոլարով` (2.41%) մինչև 36.92 դոլար։

Նավթը Նյու Յորքի առուվաճառքներում էժանացել է 1.02 դոլարով (1.05%): Մատակարարումների ֆյուչերսային պայմանագրերը սեպտեմբերին ստորագրվել են բարելի դիմաց 96.35 դոլարով։ Ոսկու տրոյական ունցիայի գինն էլեկտրոնային առուվաճառքներում կազմել է 1 299.50 դոլարի մակարդակում` կորցնելով 15.50 դոլար (1,18%): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև