Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է 3,8 մլրդ դրամ` ավելանալով 7%–ով

15.08.2014 17:54
Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է 3,8 մլրդ դրամ` ավելանալով 7%–ով

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների (ՎԿ) զուտ շահույթը 2014թ.–ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 3 798,8 մլն դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7 տոկոսով։

Հատկանշական է, որ հայկական շուկայում գործող 32 ՎԿ–ներից 27–ն առաջին եռամսյակը ավարտել են շահույթով, և հինգ ընկերություններ` Մալաթիան, ՓՄՁ ներդրումները, Ֆաստ Կրեդիտը, Կրեդիտ Կորպն ու ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ-ը վնասներ են կրել, որը կազմում է մոտ 219,6 մլն դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանի ՎԿ–ների ցանկում զուտ շահույթի մեծությամբ առաջին տեղում է «Արեգակ» ընկերությունը: Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում կազմակերպության զուտ շահույթը կազմել է մոտ 748,4 մլն դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 784,628 մլն դրամի դիմաց։ Զուտ շահույթի համախառն ծավալում «Արեգակ» ընկերության մասնաբաժինը կազմել է ընդհանուր մեծության 19,7 տոկոսը։

Շահույթի ծավալով առաջատարների հնգյակում են հայտնվել նաև «Բնակարան երիտասարդներին» ՎԿ-ն` մոտ 718,3 մլն դրամ շահույթով (66 տոկոսի աճ), «Կամուրջ» ՎԿ-ն՝ 474,4 մլն դրամ (16,7 տոկոսի աճ), Ազգային հիփոթեքային ընկերությունը՝ 322,5 մլն դրամ (14,5 տոկոսի աճ) և «Էքսպրես Կրեդիտ»-ը՝ 299,7 մլն դրամ (8 տոկոսի աճ):

2014թ.–ի հունիսի 30-ի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 247,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 146,3 մլրդ դրամ, կապիտալը՝ 101,3 մլրդ դրամ ($1 –ը` 409 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև