ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը

19.08.2014 14:03
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ելնելով հաճախորդների կարիքների աճից ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի օգոստոսի 19-ից երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը մեկնարկային ժամկետով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Աշխատանքային ժամանակացույցը փոխվել է բանկի գլխամասային գրասենյակում և 5 մասնաճյուղերում` «Սպանդարյան», «Խորհրդային», «Էրեբունի», «Մաշտոց», «Կապան»:

«Այժմ հաճախորդների հարմարավետության համար աշխատանքային օրերին մասնաճյուղերն աշխատելու են մինչև ժամը 20:00–ն»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Վերոնշյալ մասնաճյուղերում երկարացված ժամերին ժամը 17:30-ից 20:00-ը հասանելի են հետևյալ ծառայությունները` Բանկի մասնաճյուղերում տեղակայված բանկոմատների և Telcell վճարային տերմինալների միջոցով դրամարկղային գործարքների իրականացում, հաշիվների բացում, վճարային քարտերի տրամադրման և վարկային հայտերի ընդունում, բանկային խորհրդատվության տրամադրում:

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ ՎՏԲ Հայաստան Բանկի ակտիվները կազմել են 312.4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 3,37% աճ), պարտավորությունները`  268,5 մլրդ դրամ (աճը` 1,31%), կապիտալը` 43,96 մլրդ դրամ (աճը` 18%), վարկային ներդրումները` մոտ 230,3 մլրդ դրամ (աճը` 5,25%) և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 172,3 մլրդ դրամ (աճը` 17,32%)։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև