Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express «Cashback Quest» մրցույթը

29.09.2014 13:49
Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express  «Cashback Quest» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում նախօրեին մեկնարկել է «Cashback Quest» մրցույթը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվել էր American Express վճարային համակարգի թվով երրորդ քարտը՝ American Express Cashback-ը, ինչի կապակցությամբ բանկը հայտարարել էր «Cashback Quest» մրցույթը, որին կարող էին մասնակցել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր ցանկացողները:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր նախապես` օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 22-ը, առցանց գրանցվել մրցույթի պաշտոնական կայքում՝ www.cashbackcard.am և ձեռք բերել American Express Cashback Քարտ:

Մրցույթի մասնակիցներին հանձնվեցին մասնակցության փաթեթները և տրվեցին  մրցույթի առաջին առաջադրանքը: Մասնակիցների փաթեթում ներառված են www.cashbackcard.am կայք մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները և հատուկ վերնաշապիկներ, որոնց կրելը պարտադիր է լինելու մրցույթի որոշ առաջադրանքների կատարման ընթացքում:

Գրանցման պահից հետո գրեթե յուրաքանչյուր օր մրցույթի մասնակիցներին առաջարկվելու է կատարել տարբեր առաջադրանքներ և պատասխանել տարաբնույթ ոլորտների առնչվող հարցերին: Հարցերը և առաջադրանքները տեղադրված կլինեն www.cashbackcard.am  կայքում և հասանելի կլինեն միայն մրցույթի մասնակիցներին:

Մրցույթի առաջադրանքները ճիշտ կատարելու դեպքում մասնակիցները ստանալու են նախապես սահմանված միավորներ:

§Cashback Quest¦-ի ընթացքում առավել շատ միավոր կուտակած մասնակիցը կճանաչվի հաղթող և կարժանանա մրցույթի գլխավոր մրցանակին՝ 1,5 մլն. ՀՀ դրամին: Հաղթողին կուտակած միավորների քանակով հաջորդող 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կպարգևատրվի 150 հազ. ՀՀ դրամով:

American Express Cashback Քարտը Հայաստանում American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի:

American Express Cashback Քարտի հնարավորություններն առավել շահավետ են դարձնում քարտով ամենօրյա անկանխիկ գնումները`տրամադրելով 1% CASHBACK Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց և 2% CASHBACK հայաստանյան մի շարք հայտնի սուպերմարկետներում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006 թ.-ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը՝ կապիտալում կատարելով զգալի ներդրումներ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 273 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,2 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ (2,66 տոկոսի աճ), կապիտալը՝ 53,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում): Այսօրվա դրությամբ բանկի հաճախորդների թիվը կազմում է 276 հազար: Միաժամանակ բանկն ունի 49 մասնաճյուղ  ($1- 408,5 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև