Հայաստանում հոկտեմբերին վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալն ավելացել է 15,3 տոկոսով` հասնելով մոտ 124,7 մլրդ դրամի

17.12.2014 12:32
Հայաստանում հոկտեմբերին վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալն ավելացել է 15,3 տոկոսով` հասնելով մոտ 124,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը  2014 թվականի հոկտեմբերին կազմել է մոտ 124,7 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 15,3 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի հոկտեմբերի տեղեկագրում։

Միաժամանակ այս տարվա հոկտեմբերին վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը կազմել է 2 197 720 ` ամսվա ընթացքում ավելանալով 3,4%–ով։

Կենտրոնական բանկի տվյալներով` ինտերնետում հայկական և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների թիվը ամսվա վերջին կազմել է 1,9 մլրդ դրամ (մոտ 10,6 տոկոսի աճ), իսկ ինտերնետում վճարային քարտերով  գործարքների ընդհանուր թիվը կազմել է 140 670 (4,1 տոկոսի անկում)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը ամսվա վերջին կազմել է 87,3 մլրդ դրամ (4,3 տոկոսի աճ), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 799 772 (3,5 տոկոսի աճ)։

ԿԲ տվյալների համաձայն՝ POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը հոկտեմբերին կազմել է մոտ 35,4 մլրդ դրամ (56,5 տոկոսի աճ), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 257 278 (մոտ 2,6 տոկոսի աճ)։ (1 դոլարը – 490,34 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև