Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 19–ին նվազել է և 1 դոլարի դիմաց կազմել 442,44 դրամ

19.12.2014 17:45
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 19–ին նվազել է և 1 դոլարի դիմաց կազմել 442,44 դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդի ցուցանիշի համեմատ, նվազել է և 1 դոլարի դիմաց կազմել 442,44 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալներով` այսօր բորսայում ԱՄՆ դոլարով կատարվել է 450 հազար դոլարի (դրամով` մոտ 199,1 մլն դրամ) 7 գործարք։ Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով գործարքներ դեկտեմբերի 19–ին չեն իրականացվել։

Դեկտեմբերի 19–ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 464,57 դրամ, 1 եվրոն`  570,17 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև