Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4.6%. վիճակագրություն

12.01.2015 19:29
Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4.6%. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2014 թվականի դեկտեմբերին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 4.6 տոկոսով, այդ թվում` սպառողական ապրանքները թանկացել են 6.3 տոկոսով, ոչ պարենայինները` 1.6 տոկոսով, իսկ ծառայությունները` 3 տոկոսով, հայտնում է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, Հայաստանի սպառողական գները 2014 թվականի հունվար–դեկտեմբերին 2013 թվականի հունվար–դեկտեմբերի համեմատ աճել են 3 տոկոսով։ Սպառողական ապրանքների գները 2014 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1.7 տոկոսով, ծառայությունները` 5.1 տոկոսով։

2014 թվականի պետբյուջեում գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ Նույն ցուցանիշն էլ դրված է 2015 թվականի պետբյուջեում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև