ՎՏԲ-Հայաստան Բանկը Ինտերնետ-բանկինգ ծառայության վերաբերյալ նոր առաջարկ է ներկայացրել

20.02.2015 19:14
ՎՏԲ-Հայաստան Բանկը Ինտերնետ-բանկինգ ծառայության վերաբերյալ նոր առաջարկ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ս.թ. փետրվարի 16-ից մինչև հունիսի 16-ը անցկացնում է ակցիա իր բոլոր հաճախորդների-ֆիզիկական անձանց համար, ովքեր ցանկանում են օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ակցիայի ընթացքում կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, բոլոր հաճախորդներին, ովքեր ակցիայի ընթացքում կմիանան Ինտերնետ-բանկինգ ծառայությանը, կտրվի հնարավորություն անվճար գրանցվելու Ինտերնետ-բանկինգին և օգտվելու դրանից 3 ամսվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաճախորդները կկարողանան անմիջականորեն փորձարկել համակարգի ֆունկցիոնալությունն ու ծանոթանալ դրա առավելություններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգի միջոցով անկախ գտնվելու վայրից շուրջօրյա և առցանց կարելի է կատարել ներբանկային, միջբանկային ու միջազգային փոխանցումներ, կատարել կոմունալ վճարումներ, համալրել ավանդները,  մարել վարկային պարտավորությունները, լրացնել ավանդի բացման ու քարտի ստացման հայտեր, կատարել արտարժույթի փոխարկման անկանխիկ գործառնություններ հաշիվների միջև, ստեղծել շաբլոններ նշված գործարքների համար ժամանակ խնայելու նպատակով, հետևել հաշիվների մնացորդին, տեսնել քաղվածքները, ստանալ բանկի առաջարկները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև