ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ինտերնետային առևտրի համար նախատեսված ծառայություն է ներկայացնում

08.04.2015 16:55
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ինտերնետային առևտրի համար նախատեսված ծառայություն է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում ինտերնետային առևտրի խթանման նպատակով առաջարկում է ինտերնետային առևտրի համար նախատեսված ծառայության՝ արտոնյալ պայմաններով ներդրման առաջարկ, որը կգործի մինչև մայիսի 5-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Առաջարկով հետաքրքրված բոլոր ընկերությունների համար բանկն անվճար կիրականացնի այդ ընկերությունների ինտերնետային կայքերում էլեկտրոնային առևտրի մոդուլի ինտեգրումը:

Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ցանկացած  մասնաճյուղ կամ առցանց հայտ լրացնել բանկի կայքէջում:

Արդեն մեկ տարի է, ինչ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է տալիս ինտերնետային խանութներին՝ վճարումներ ընդունել 3D Secure անվտանգության տեխնոլոգիայով՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի գործարարներին առաջարկել իրենց ծառայությունները ոչ միայն տեղական, այլ նաև օտարերկրյա սպառողներին: Արդյունքում ընկերությունները հնարավորություն են ստանում մեծացնել վաճառքի ծավալները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ներդնել նոր ծառայություններ և ոչ միայն:

Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում վճարումներ իրականացնելիս 3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնել քարտապանների լրացուցիչ նույնականացում, որը ենթադրում է յուրաքանչյուր իրականացվող վճարման հաստատում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, ինչը առավել անվտանգ է դարձնում գործարքը ինչպես վճարում կատարող անձի, այնպես էլ ինտերնետային խանութի համար:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` իրականացնելով զգալի ներդրումներ կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ։ (1 դոլարը` 474,99 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև