Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքային տատանումների կտրուկ աճի ռիսկը պահպանվում է. ԿԲ նախկին նախագահ

10.04.2015 16:38
Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքային տատանումների կտրուկ աճի ռիսկը պահպանվում է. ԿԲ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տնտեսագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ուրբաթ լրագրողներին հայտնեց, որ չի բացառում երկրում արժութային փոխարժեքի կտրուկ տատանման ռիսկը։

Ըստ նրա, դրամի կտրուկ արժեզրկման (14,1%–ով) հետևանքների կայունացման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստները կրճատվել են 750 մլն դոլարով, իսկ 2015 թվականի առաջիկա երկու ամիսներին` 200 մլն դոլարով։

«Դա վտանգի տակ է դնում երկրի արժութային փոխարժեքը և կարող է հանգեցնել լուրջ տատանումների»,– ասաց Ասատրյանը։

Ինչպես կարծում է տնտեսագետը, ԿԲ–ն նախորդ տարի ստեղծված իրավիճակում ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ օպերատիվ քայլերը` գործի դնելով որոշակի գործիքակազմ։ Սակայն ներկա պայմաններում կարգավորիչը պետք է հրաժարվի փոխարժեքը պահելու քաղաքականությունից։

Ասատրյանը նշեց, որ դեռևս դեկտեմբերին Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանում ռուբլու կտրուկ արժեզրկման պայմաններում հայկական Կենտրոնական բանկը «չպետք է այդքան զսպեր դրությունը, քանի որ առկա տնտեսական կապերի համատեքստում ազդեցությունը բնական էր»։

«Մենք չպետք է դիմակայենք արժույթի իրական շուկայական արժեքի ձևավորմանը, և ԿԲ–ն պետք է հրաժարվի փոխարժեքի արհեստական զսպումից, ինչը, այդ թվում, կարող է հանգեցնել երկրի տնտեսական աճի ավելի լավատեսական կանխատեսումների»,– ասաց Ասատրյանը։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թվականի փետրվարին կազմել են 1 260.9 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 6.6 տոկոսով։ 2014 թվականին Հայաստանի միջազգային համախառն պահուստները կրճատվել են 33.8 տոկոսով կամ 762.3 մլն դոլարով` կազմելով 1 489.3 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև