Հայաստանում գնաճը առաջին եռամսյակում կազմել է 5,1 տոկոս

20.04.2015 14:46
Հայաստանում գնաճը առաջին եռամսյակում կազմել է 5,1 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի հունվար մարտին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5,1 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 12–ամսյա գնաճը Հայաստանում մարտին դուրս է եկել նպատակային սահմաններից` կազմելով 5,8 տոկոս։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2015 թ.–ի հունվար–մարտին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,5 տոկոս։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև