ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելը Հայաստանում 2015թ.–ին 205 մլրդ դրամ կկազմի

05.05.2015 17:50
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելը Հայաստանում 2015թ.–ին 205 մլրդ դրամ կկազմի

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելի ծավալը Հայաստանում 2015թ.–ին 205 մլրդ դրամ կկազմի, երեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Բանկի վարկային ներդրումները 2014թ.–ի արդյունքում կազմել են 179,5 մլրդ դրամ (2013թ.–ի համեմատ` 6% աճ)։

«Մենք նախատեսում ենք աստիճանաբար ավելացնել ցուցանիշները, վարկային պորտֆելը, որի 40 տոկոսը կուղղվի գյուղատնտեսական վարկերին, 30 տոկոսը` փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, իսկ մնացածը` սպառողական վարկերին», – ասաց Անդրեասյանը։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։ Բանկի ակտիվները 2014թ.–ի  դրությամբ կազմել են  286,4 մլրդ դրամ, պարտավորություններ` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37  մլրդ դրամ։

2015թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 278,6 մլրդ դրամ, պարտավորությունները` 228,7 մլրդ դրամ, կապիտալը` 49,9 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 182,9 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 2015 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 783,9 մլն դրամ (1 դոլարը` 480,62 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև