HSBC–ն Շվեյցարիայի իշխանություններին կվճարի 43,02 մլն դոլար

05.06.2015 11:55
HSBC–ն Շվեյցարիայի իշխանություններին կվճարի 43,02 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի HSBC–ից հայտարարեցին, որ բանկը համաձայնել է Ժնևի իշխանություններին վճարել 40 մլն շվեյցարական ֆրանկ (43,02 մլն դոլար)` բանկի շվեյցարական ստորաբաժանումում ծանր հանգամանքներում փողերի լվացման մեղադրանքով գործի քննությունը կարգավորելու համար։

Բանկն իր հայտարարության մեջ նշել է, որ վճարումը ենթադրում է փոխհատուցում տեղական իշխանություններին անցյալում բաց թողած կազմակերպչական սխալների դիմաց, և ոչ մի քրեական մեղադրանք չի առաջադրվի, հաղորդում է vestifinance.ru–ն։

Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ կառույցը «ամբողջ ծավալով համագործակցում է քննության հետ և չի ենթարկվի քրեական պատասխանատվության»։

Նախորդ տարի ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի կարգավորող մարմինները պարտադրել էին միջազգային հինգ բանկերին` վճարել ընդհանուր առմամբ մոտ 3,3 մլրդ դոլար արժութային փոխարժեքների հարցում` խարդախություն կատարելու գործող առաջադրված պահանջների կարգավորման շրջանակում, հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Ամենամեծ տուգանքը կվճարի շվեյցարական UBS AG–ը (ընդհանուր առմամբ 800 մլն դոլար), Citigroup Inc–ը կարգավորիչներին կվճարի 668 մլն դոլար, JPMorgan Chase & Co.–ն` 662 մլն դոլար, Royal Bank of Scotland Group Plc–ին` 634 մլն դոլար, HSBC Holdings Plc–ին` 618 մլն դոլար։

ԱՄՆ–ի հումքային ապրանքների ֆյուչերսային առևտրի հանձնաժողովը (CFTC) նշված հինգ բանկերին տուգանել է 1,4 մլրդ դոլարով, որից UBS–ը պետք է վճարի 290 մլն դոլար, Citigroup–ը` 310 մլն դոլար, JPMorgan–ը` 310 մլն դոլար, Royal Bank of Scotland–ը` 290 մլն դոլար, HSBC–ին` 275 մլն դոլար, նշվում է CFTC–ի հաղորդագրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև