Հայաստանում հունվարին փողի բազան նվազել է 14,8%-ով՝ կազմելով 572,2 մլրդ դրամ

02.03.2012 16:12
Հայաստանում հունվարին փողի բազան նվազել է 14,8%-ով՝ կազմելով 572,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան, 2012թ.-ի հունվարի արդյունքներով, անցյալ ամսվա համեմատ կրճատվել է 99 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով՝ կազմելով ավելի քան 572,2 մլրդ դրամ: Ինչպես նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ փողի բազան հունվարի վերջին կազմել է 360,2 մլրդ դրամ՝ դեկտեմբերի վերջի համեմատ շուրջ 398,8 մլրդ դրամի դիմաց:

Դրամով իրականացված պարտադիր պահուստների մեծությունը կազմել է շուրջ 155,8 մլրդ դրամ՝ դեկտեմբերի վերջի 163,2 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով՝ 48,7 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա վերջի ավելի քան 102,5 մլրդ դրամի դիմաց:

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) հունվարի վերջին կազմել են շուրջ 409,4 մլրդ դրամ՝ դեկտեմբերի համեմատ կրճատվելով 13 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 162,8 մլրդ դրամ՝ դեկտեմբերի վերջի ավելի քան 200,6 մլրդ դրամի դիմաց ($1 – 388,57 դրամ): —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև