Հայաստանի փողի բազան փետրվարին նվազել է 3,2%–ով և 807,1 մլրդ դրամ կազմել

31.03.2015 21:08
Հայաստանի փողի բազան փետրվարին նվազել է 3,2%–ով և 807,1 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2015թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, նվազել է 3,2 տոկոսով և շուրջ 807,1 մլրդ դրամ կազմել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ–ից, ըստ ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների`ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկը փետրվարի վերջին կազմել է ավելի քան 351,8 մլրդ դրամ` հունվարին գրանցված 355,6 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահուստների մեծությունը կազմել է մոտ 334,1 մլրդ դրամ` հունվարի վերջին գրանցված մոտ 347 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` մոտ  115 մլրդ դրամ` հունվարի վերջին գրանցված մոտ 125,2 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) 2015թ.–ի փետրվարի վերջին կազմել են ավելի քան 310,1 մլրդ դրամ` հունվարի համեմատ կրճատվելով 10,5 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 497 մլրդ դրամ` հունվարի վերջին գրանցված 486,9 մլրդ դրամի դիմաց։ (1 դոլարը` 471,13 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև