Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ

13.06.2013 11:34
Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին եվրոյի փոխարժեքն աճել է դոլարի նկատմամբ` եվրագոտու արդյունաբերական արտադրության ծավալի ապրիլյան վիճակագրության ֆոնին, որը փորձագետների կանխատեսումներից դրական է եղել, վկայում են առուվաճառքների տվյալները, գրում է banki.ru–ն։

Առուվաճառքի ավարտին եվրոն թանկացել է մեկ եվրոյի դիմաց մինչև 1,3337 դոլար` երեքշաբթի օրվա 1.3313 դոլարի դիմաց։ Դոլարի նկատմամբ իենի փոխարժեքը չնչին փոփոխության է ենթարկվել և կազմել է 96.01 իեն մեկ դոլարի համար` նախորդ առուվաճառքի 96.02 իենի դիմաց։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարն էժանացել է մինչև 80.91 կետ` նախորդ օրվա 81.12 կետի դիմաց։

Եվրագոտու արդյունաբերական արտադրության ծավալն ապրիլին, մարտի համեմատ, աճել է 0.4 տոկոսով և տարեկան կտրվածքով նվազել է 0.6 տոկոսով։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ամսական կտրվածքով ցուցանիշը չի փոխվի և 2012 թվականի ապրիլի համեմատ կկրճատվի 1.2 տոկոսով։

«Վիճակագրությունը երկրորդ եռամսյակում իրավիճակի զգալի բարելավման հույս է տալիս։ Եվրագոտու արտադրողները օգուտ են քաղում նավթի և հումքային ռեսուրսների ցածր գներից»,– Bloomberg գործակալությանն է հայտնել IHS Global Insight–ի Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գծով գլխավոր տնտեսագետ Հովարդ Արչերը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև