ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգևատրել է «Արձակ 2013» մրցույթին ներկայացված պատմվածքներից մեկի հեղինակին

03.02.2014 18:30
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգևատրել է «Արձակ 2013» մրցույթին ներկայացված պատմվածքներից մեկի հեղինակին

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում ամփոփեցին «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մրցույթի գործընկեր է և ժյուրիից անկախ պարգևատրեց ներկայացված պատմվածքներից մեկի հեղինակ Լևոն Շահնուրին «Լուսավոր մի կետ» ստեղծագործության համար: Որպես պարգև հեղինակը ստացավ ՎՏԲ բանկի աջակցությամբ հրատարակված Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ի հատուկ հրատարակությունը: Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդ տարիներից նրանով, որ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր, փոխարենը կային 3 գլխավոր և երկու հատուկ մրցանակային տեղեր: «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մերի Մկրտչյանը «Շպերունգ» պատմվածքով, Անրի Գրիգորյանը «Սիեստա» պատմվածքով: Գլխավոր մրցանակին արժանացան Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքի համար, Արփի Ոսկանյանը «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար և Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքի համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև