02.06.2014 18:06
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 2–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 31–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414 դրամ։
Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2,7 մլն դոլարի (ավելի քան 1,1 մլրդ դրամ) 18 գործարք։ NASDAQ OMX Արմենիայում հունիսի 2–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։
Հունիսի 2–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 413,49 դրամ, 1 եվրոն` 562,47 դրամ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: