ԱՄՆ–ն և ՉԺՀ–ն հասել են առաջընթացի յուանի փոխարժեքի հարցում, կարծում է Ջեյկոբ Լյուն

25.06.2015 15:28
ԱՄՆ–ն և ՉԺՀ–ն հասել են առաջընթացի յուանի փոխարժեքի հարցում, կարծում է Ջեյկոբ Լյուն

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկան և Չինաստանը հասել են «անհավանական առաջընթացի» յուանի փոխարժեքի հարցում Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ջեյկոբ Լյուն, հաղորդում է Փրայմը։

«Եթե նայեք վերջին մի քանի տարում փոխարժեքի հետ կապված իրավիճակին, դուք կտեսնեք, որ մենք մեկուկես տարվա ընթացքում հասել ենք անհավանական առաջընթացի տնտեսության հարցերում», – հայտարարել է Լյուն` ամփոփելով յոթերորդ ռազմավարական երկխոսության արդյունքները։

«Սակայն իսկական ստուգում կլինի այն ժամանակ, երբ յուանի վրա ճնշում կգործադրվի ամրապնդման հարցում և Չինաստանը ձեռնպահ կմնա միջամտություններից։ Եվ սա դեռ բաց հարց է», – ավելացրեց նա։

Լյուն հիշեցրել է, որ սկզբում Չինաստանը ժխտում էր յուանի շուկայում միջամտությունների իրականացումը, իսկ արդեն նախորդ տարի պարտավորվեց դա չանել։

Նախարարի խոսքերով` այս ամենը ցույց է տալիս, որ Չինաստանը «պատրաստ է ավելի բաց լինել դրամային քաղաքականության ոլորտում»։

Նա ավելացրել է, որ Չինաստանն «այս հարցում մեծ առաջընթացի է հասել, սակայն դեռ շատ բան կա անելու»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև