ԱՄՆ բորսաները փակվել են նվազումով Հունաստանից ստացված լուրերի ֆոնին

11.09.2012 13:54
ԱՄՆ բորսաները փակվել են նվազումով Հունաստանից ստացված լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի նվազել են Հունաստանից ստացված լուրերի ֆոնին, որն այդպեսլ էլ չի կարողացել միջազգային վարկատուների հետ համաձայնեցնել պետծախսերի կրճատման ծրագիրը, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ինդեքսը կրճատվել է 0.39 տոկոսով և կազմել է 13254.29 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը կորցրել է 1.03 տոկոսը և կազմել 3104.02 կետ։  S&P 500 լայն շուկայի ինդեքսը նվազել է 0.61 տոկոսով և կազմել 1429.08 կետ։

Բացի այդ, ներդրողները սպասողական դիրք են զբաղեցրել ԱՄՆ ԴՊՀ–ի բաց շուկաների կոմիտեների նիստից առաջ, աշխատանքի շուկայի թույլ վիճակագրության հարպարակումից հետո` հույս ունենալով, որ կարգավորիչի կողմից տնտեսության խթանման նոր քայլերի կկատարվեն։

«ԴՊՀ կոմիտեն կարող է միայն մեկ անակնկալ մատուցել` չհայտարարել պարտատոսմերի հետագա գնումների մասին»,– կարծում է Lazard Capital Markets–ի վերլուծաբան Արտ Հոգանը (Art Hogan), ում մեջբերում է MarketWatch–ը։

Այս շաբաթվա ևս մեկ կարևոր լուր պետք է դառնա սեպտեմբերի 12–ին Գերմանիայի Սահմանադրական դատարանի որոշումը` ԵՄ–ի բյուջետային փաթեթի և Ֆինանսական կայունության մեխանիզմի մասին օրինագծերի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ։

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը երկուշաբթի անարդյունք խորհրդատվություններ է անցկացրել Եվրահանձնաժողովի, ԵԿԲ–ի և ԱՄՀ–ի փորձագետների հետ պետական ծախսերի կրճատման ուղղությամբ, առանց որոնց հավանության Աթենքը չի կարողանա վարկի հերթական տրանշ ստանալ։

Բանակցություններին մասնակցած երկրի ֆինանսների նախարարը հայտնեց, որ վարկատուներին պետության կողմից ընդունվող քայլերի ճիշտ լինելու հարցում համոզելու փորձերը կշարունակվեն։ Եռյակի ներկայացուցիչներն Աթենքում են ուրբաթ օրվանից, այցը կտևի հինգ օր։

Վարկատուները հրաժարվում են բացել Հունաստանի համար 31.5 միլիարդ եվրոյի հերթական տրանշը, մինչև որ Աթենքը չկողմնորոշվի 11.5 միլիարդ եվրոյով պետական ծախսերը կրճատելու հարցում։ Կառավարությունն արդեն համաձայնացրել և ներկայացրել է 11.9 միլիարդ եվրոյով բյուջեի ծախսերի կրճատման առաջարկը։

Ներդրողներն ուշադրություն են դարձրել Եվրոպայի և Ասիայի վիճակագրությանը։ Վերջնական գնահատականների համաձայն՝ Ճապոնիայի տնտեսության աճն ապրիլ–հունիսին տարեկան արտահայտությամբ կազմել է 0.7 տոկոս, մինչդեռ սկզբնական գնահատականով ցուցանիշի աճը կազմում էր 1.4 տոկոս։  Վերլուծաբաններն ակնկալում էին ՀՆԱ–ի 1–տոկոսանոց աճ։

Չինաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարի ավելացել է տարեկան արտահայտությամբ 8.9 տոկոսով` հուլիսի 9.2 տոկոսի դիմաց, մինչդեռ փորձագետներն ակնկալում էին ցուցանիշի 9–տոկոսանոց աճ։ Երկրի առևտրային բալանսի հավելուրդն օգոստոսին ավելացել է մինչև 26.66 միլիարդ դոլար` հուլիսի 25.15 միլիարդի դիմաց` գերազանցելով կանխատեսումները 19.5 միլիարդ դոլարով։

Իտալիայի ՀՆԱ–ն հունվար–մարտի համեմատ կրճատվել է 0.8 տոկոսով և 2.6 տոկոսով տարեկան հաշվարկով։ Վերլուծաբաններն ակնկալում էին, համապատասխանաբար, 0.7 և 2.5 տոկոսի նվազում։

DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։
NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացիայի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև