04.05.2016 14:49
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտում` ֆինանսական և ապահովագրական գործունեության հատվածում, 2016թ.-ի փետրվարին կազմել է 373 555 դրամ` նախորդ տարվա փետրվարի համեմատ աճելով 7,3 %-ով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 366,3 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 342,6 հազար դրամ:
Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 113,4 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառատնտեսության և ձկնորսության ոլորտը` 117,1 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 118,7 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 119,8 հազար դրամ:
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում փետրվարին աճել է մինչև 373,6 հազ. դրամ
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ