ՄԵՏԱՂ թեմյով բոլոր նորությունները

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները կվաճառվեն նվազումով

11.03.2013 14:18

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները կվաճառվեն նվազումով

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գները կրկին չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել։ Միաժամանակ շատ ժամանակ դրանք վաճառվեցին միջակայքում` ներդրողների չափավոր ակտիվության, ինչպես նաև ԱՄՆ բյուջեի սեկվեստավորման առումով մտավախությունների ֆոնին։ Բացի այդ, ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը և մետաղների շուկաների վրա էական ազդեցություն ցուցաբերելու ունակ տվյալների բացակայությունը նույնպես լավատեսություն չավելացրեցին։

Միաժամանակ ԱՄՆ–ի ֆոնդային հարթակներում ռալին նախկինի նման նվազեցրեց այդ ակտիվի գրավչությունը։ Սակայն օվկիանոսի մյուս կողմից զբաղվածության շուկայից ստացված հուսադրող նորությունները շաբաթվա վերջին ոսկու վաճառքների հիմնական դրայվերը դարձան` խթանման միջոցների տևողության վերաբերյալ տագնապ առաջացնելով։ Այսպես, ԱՄՆ–ի ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը փետրվարին աճեց 236,0 հազարով` կանխատեսվող 165,0 հազարի դիմաց, իսկ գործազրկության մակարդակը կազմեց 7,7 տոկոս` նախորդ ամսվա 7,9 տոկոսի դիմաց։

Արդյունքում` նախորդ շաբաթ անհավասար առուվաճառքների ընթացքում ոսկու արժեքը նվազեց 0,09 տոկոսով` կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1577,77 ԱՄՆ դոլար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Վերլուծություն | Comments Off on Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները կվաճառվեն նվազումով

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկին և պղինձը կարող են խոցելի լինել ԱՄՆ դոլարի ուժեղ դիրքի ֆոնին

04.03.2013 13:49

Մետաղների շուկա. ոսկին և պղինձը կարող են խոցելի լինել ԱՄՆ դոլարի ուժեղ դիրքի ֆոնին

Նախորդ հնգօրյակy դրական դինամիկայով սկսեցին ոսկու գնանշումները, որն արտահայտված էր եվրագոտու քաղաքական ռիսկերի շուրջ մտավախություններով, ինչպես նաև այն նորություններով, որ կենտրոնական բանկերը շարունակում են գնել տվյալ ակտիվն իրենց պահեստները համալրելու համար։ Այս արդյունքները ներկայացրեց ԱՄՀ–ն։ Միաժամանակ ոսկու գնանշումներն ամենաէական աճը ցուցադրեցին երեքշաբթի` ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեի ելույթի ֆոնին։ Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Կոնգրեսում` կարգավորիչի ղեկավարը պարզ հասկացրեց, որ ԴՊՀ–ն շարունակելու է խթանման քաղաքականությունը`հաշվի առնելով այդ փաստը, ոսկու գները հասել են նոր երկշաբաթվա առավելագույն 1619,92 ԱՄՆ դոլարին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղների շուկա. ոսկին և պղինձը կարող են խոցելի լինել ԱՄՆ դոլարի ուժեղ դիրքի ֆոնին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ոսկին և պղինձը նվազել են` հաշվի առնելով խթանող միջոցառումների վերաբերյալ մտավախությունները

25.02.2013 13:42

Ոսկին և պղինձը նվազել են` հաշվի առնելով խթանող միջոցառումների վերաբերյալ մտավախությունները

Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գնանշումները շարունակեցին կորցնել իրենց դիրքերը, երբ շուկայում սկսեցին կորչել ակտիվների գնումների ծրագրի տևողության վերաբերյալ հույսերը։ Դրա համար պատճառ են դարձել ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի հրապարակված արձանագրությունները։ Դրանց համաձայն` հունվարյան նիստում ամերիկյան կարգավորիչի որոշ ղեկավարներ մտավախություն են հայտնել մեղմ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, ինչը ներդրողներին ստիպել է իրենց նախապատվությունը տալ ամերիկյան արժույթին։ Դրա ֆոնին, չորեքշաբթի ոսկու գնանշումները ցույց տվեցին ամենակտրուկ մեկօրյա անկումը` նախորդ տարվա նոյեմբերի 2–ից ի վեր։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Ոսկին և պղինձը նվազել են` հաշվի առնելով խթանող միջոցառումների վերաբերյալ մտավախությունները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. մետաղները կարմիր գոտում են` ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին

29.01.2013 12:22

Մետաղի շուկա. մետաղները կարմիր գոտում են` ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին

Նախորդ առևտրային շաբաթվա սկզբում ոսկու գնանշումները սակարկում էին որոշակի միջակայքում` այդպես էլ չհաղթահարելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1700 ԱՄՆ դոլարի հոգեբանական մակարդակը, ինչը պայմանավորված էր շուկայի մասնակիցների զուսպ ակտիվությամբ, ինչպես նաև` հստակ առևտրային կողմնորոշիչների բացակայությամբ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Comments Off on Մետաղի շուկա. մետաղները կարմիր գոտում են` ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանում ոսկու գինը կրկին բարձրացել է

21.01.2013 19:25

Հայաստանում ոսկու գինը կրկին բարձրացել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում ոսկու գինը կրկին բարձրացել է

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. Չառլզ Պլոսերի ելույթի ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները իջել են շաբաթական առավելագույններից

14.01.2013 12:56

Մետաղների շուկա. Չառլզ Պլոսերի ելույթի ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները իջել  են շաբաթական առավելագույններից

Նախորդ շաբաթ առքուվաճառքները սկսվեցին ոսկու գների փոքր-ինչ նվազումով` հաշվի առնելով նախորդ հինգշաբթի հրապարակված ամերիկյան կարգավորիչի դեկտեմբերյան նիստի արձանագրությունները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվի գնանշումները հասան իր շաբաթվա նվազագույնին` մեկ տրոյական ունցիայի դիմաց 1642,69 ԱՄՆ դոլար։ Սակայն դրանից հետո ոսկին կարողացավ վերադարձնել կորցրած դիրքերը և առաջին երեք առևտրային օրերին դեղին մետաղը վաճառվեց միջակայքում։ Դրա համար պատճառ հանդիսացավ եվրոպական կարգավորիչի հերթական նիստի նախաշեմին ներդրողների զուսպ ակտիվությունը, ինչպես նաև ԱՄՆ–ի «բյուջետային ճեղքվածքը» կանխելու ուղղությամբ միջոցների քննարկման երկրորդ փուլի սպասումները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղների շուկա. Չառլզ Պլոսերի ելույթի ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները իջել են շաբաթական առավելագույններից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանում ոսկու գինը նվազել է

24.12.2012 16:45

Հայաստանում ոսկու գինը նվազել է

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում ոսկու գինը նվազել է

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ներդրողները հիասթափված են ԱՄՆ–ում բանակցությունների անմխիթար արդյունքներից

24.12.2012 12:54

Մետաղների շուկա. ներդրողները հիասթափված են ԱՄՆ–ում բանակցությունների անմխիթար արդյունքներից

Նախորդ շաբաթը չարդարացրեց շուկայի մասնակիցների սպասումները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվների գնանշումները, այդ թվում` ոսկու, լուրջ կորուստներ կրեցին զգույշ առքուվաճառքի պայմաններում` ԱՄՆ–ի «բյուջետային ճեղքվածքի» առումով պահպանվող մտավախությունների ֆոնին։ Այդ պատճառով դեղին մետաղի գինը նվազեց` դառնալով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1635,17 ԱՄՆ դոլար, որն ավելի քան չորս ամսվա համեմատ ռեկորդային ցածր է։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Վերլուծություն, Տնտեսական | Comments Off on Մետաղների շուկա. ներդրողները հիասթափված են ԱՄՆ–ում բանակցությունների անմխիթար արդյունքներից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գրավչության նվազման ռիսկերը ԱՄՆ-ից են բխում

17.12.2012 13:45

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գրավչության նվազման ռիսկերը ԱՄՆ-ից են բխում

Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները շարունակեցին ճնշման տակ մնալ, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքի»` հաջորդ տարվա սկզբից գործողության մեջ մտնող ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման միջոցառումների շարքի վերաբերյալ ԱՄՆ-ի օրենսդիրների միջև շարունակվող վեճերի ֆոնին: Ներդրողների տրամադրությունը վատացրեց նաև ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հայտարարությունը, որ նախագահ Բարաք Օբամայի բյուջետային առաջարկները հավասարակշռված չեն, և որ Սպիտակ տունը կարծես ցանկանում է դանդաղ կերպով տնտեսությունը «ֆիկսալային ճեղքվածքի» հասցնել:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Վերլուծություն | Comments Off on Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գրավչության նվազման ռիսկերը ԱՄՆ-ից են բխում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ԱՄՆ-ի և եվրագոտու անորոշության ֆոնին նվազել են ոսկու և պղնձի գները

19.11.2012 17:42

Մետաղի շուկա. ԱՄՆ-ի և եվրագոտու անորոշության ֆոնին նվազել են ոսկու և պղնձի գները

Նախորդ շաբաթ ոսկին հիմնականում անկում էր գրանցում, քանի որ ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի վերաբերյալ անորոշությունն ու եվրոպական տնտեսության նկատմամբ անհանգստությունը կանգնեցրել էին գների բարձրացման հույս ունեցող ներդրողներին մի փաստի առաջ, որ պետք է շահույթ արձանագրել նախորդ շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումների աճից հետո: Միաժամանակ, Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացման որոշման հետաձգումը նույնպես զսպում էր ներդրողների ակտիվությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. ԱՄՆ-ի և եվրագոտու անորոշության ֆոնին նվազել են ոսկու և պղնձի գները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ