Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
13.07.2017 20:28

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։ Այդ մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Ֆինանսները հանուն զարգացման» միջազգային 26–րդ բանկային կոնգրեսի ընթացքում, որին ներկա է եղել Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան շնորհակալություն է հայտնել Հայաստանի կարգավորչին և «ArCa» համակարգին արդունավետ գործակցության և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև քարտերի փոխսպասարկման ծրագրի օպերատիվ իրագործման և ընթացքի համար։
Հայաստանի Կենտրոնական բանկը հուլիսի 7–ին ընդգրկել է «МИР» վճարային քարտերի ռուսաստանյան ազգային համակարգը գործող վճարահաշվարկային համակարգերի ռեեստրում։ Նմանատիպ որոշում էլ կայացրել է Ռուսաստանի ԿԲ–ն։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
Բանալի բառեր: ArCa, ՌԴ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Կարդալ ամբողջությամբ
ՌԴ Կենտրոնական բանկը 2017թ.–ին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
18.01.2017 14:38

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on ՌԴ Կենտրոնական բանկը 2017թ.–ին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Բանալի բառեր: ԿԲ, հայկական թեմա, ՀՈՒՇԱԴՐԱՄ, ՌԴ
Կարդալ ամբողջությամբ
Հայաստանը և ՌԴ–ն ազգային վճարային քարտերի փոխադարձ սպասարկում կսկսեն
09.11.2016 20:20

ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը, հայտնում է Հայաստանի ԿԲ–ն Երևանում ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական |
Comments Off on Հայաստանը և ՌԴ–ն ազգային վճարային քարտերի փոխադարձ սպասարկում կսկսեն
Բանալի բառեր: Հայաստան, ՌԴ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, վճարային քարտեր
Կարդալ ամբողջությամբ
Ուլյուկաև. հուլիսին ՌԴ ԿԲ տոկոսադրույքը նվազեցնելու ներուժ կա
19.06.2015 17:20

Հուլիսին դեռևս ՌԴ ԿԲ տոկոսադրույքի նվազման ներուժ կա, հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ուրբաթ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։ Սբերբանկի ղեկավարն ակնկալում է, որ տոկոսադրույքի նվազեցման արդյունքը մինչև տարեվերջ կչեզոքացվի, գրում է Vestifinance.ru–ն։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական |
Comments Off on Ուլյուկաև. հուլիսին ՌԴ ԿԲ տոկոսադրույքը նվազեցնելու ներուժ կա
Բանալի բառեր: ՈՒԼՅՈՒԿԱԵՎ, ՌԴ, ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
Կարդալ ամբողջությամբ
Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար
27.01.2015 12:18

Այսօր Հայաստանի պետական միգրացիոն ծառայության դիտարկման փուլում են մոտ 3500 քաղաքացիների հայտարարություններ, որոնց նախորդ տարի մերժել են աշխատանքի նպատակով մուտք գործել ՌԴ, ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար
Բանալի բառեր: ՄԻԳՐԱՆՏ, ՌԴ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Կարդալ ամբողջությամբ
Սենատորն առաջարկում է ՌԴ–ում արժույթի հետ գործառնությունների հարկ սահմանել
19.11.2014 14:53

Դաշնային խորհրդի տնտեսական կոմիտեի անդամ Եվգենի Տարլոն առաջարկում է արժույթի հետ գործառնությունների հարկ սահմանել, ինչը, նրա կարծիքով, կարող է կանգնեցնել արժութային չարաշահողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Սենատորն առաջարկում է ՌԴ–ում արժույթի հետ գործառնությունների հարկ սահմանել
Բանալի բառեր: արժույթ, ՀԱՐԿ, ՌԴ
Կարդալ ամբողջությամբ
Եվրապարտատոմսերը և ՌԴ–ի հետ գազային համաձայնագիրը կօգնեն Հայաստանի կառավարությանը նվազեցնել ֆինանսավորման աճող ճնշումների ռիսկը
07.11.2014 16:14

Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը և ՌԴ–ի հետ գազային համաձայնագիրը կօգնեն նվազեցնել աճող ճնշումների ռիսկը` կապված Հայաստանի կառավարությանը ֆինանսավորման
և Հայաստանում էներգետիկ ծախսերի ավելացման հետ, ասվում է ԱՄՀ` Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների աճի տեմպերի հերթական հաշվետվությունում։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական |
Comments Off on Եվրապարտատոմսերը և ՌԴ–ի հետ գազային համաձայնագիրը կօգնեն Հայաստանի կառավարությանը նվազեցնել ֆինանսավորման աճող ճնշումների ռիսկը
Բանալի բառեր: ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, ՌԴ
Կարդալ ամբողջությամբ
Moody’s-ը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշները
21.10.2014 11:45

Moody’s միջազգային վարկային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի ֆինանսական յոթ խոշորագույն ինստիտուտների վարկանիշները, ցուցակում ընդգրկվել են «Սբերբանկը», «ՎՏԲ Բանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», Հիփոթեքային վարկավորման գործակալությունը, «Վնեշէկոնոմբանկը», ինչպես նաև «Ալֆա–Բանկը», հաղորդում է Փրայմը։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկանիշներ |
Comments Off on Moody’s-ը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշները
Բանալի բառեր: ՄՈՒԴԻՍ, ՌԴ, ՎԱՐԿԱՆԻՇ
Կարդալ ամբողջությամբ
Ռուսաստանի բանկային համակարգը զարգանում է, բայց տնտեսության համար ոչ բավարար տեմպերով. ՌԲԱ նախագահ
13.10.2014 16:48

Ռուսաստանի բանկային համակարգը զարգանում է, բայց տնտեսության համար ոչ բավարար տեմպերով, ասաց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը Երևանի Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում վարպետության դասի ընթացքում։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Ռուսաստանի բանկային համակարգը զարգանում է, բայց տնտեսության համար ոչ բավարար տեմպերով. ՌԲԱ նախագահ
Բանալի բառեր: բանկ, ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՌԴ
Կարդալ ամբողջությամբ
ՌԴ ԿԲ–ն խնդրում է չդրդել իրեն առանցքային դրույքաչափի բարձրացմանը
05.09.2014 14:03

ՌԴ Կենտրոնական բանկը ցանկանում է, որ կառավարությունը նրա հետ քննարկի հարկային փոփոխությունները, հակառակ դեպքում դա կարգավորիչին դրդում է զսպել գնաճը տնտեսության աճի համար վնասակար միջոցներով։ Այդ մասին, ինչպես գրում է Banki.ru–ն, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԿԲ նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաևան։ Խոսքը վաճառքներից գանձվող հարկի մասին է, որը կարող է ներդրվել 2015 թվականի հունվարի 1–ից։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր |
Comments Off on ՌԴ ԿԲ–ն խնդրում է չդրդել իրեն առանցքային դրույքաչափի բարձրացմանը
Բանալի բառեր: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ, ՌԴ
Կարդալ ամբողջությամբ