Հայկական ապահովագրական շուկայում պետք է մնա մոտ յոթ ընկերություն. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ-ի փոխնախագահ

01.02.2012 14:34
Հայկական ապահովագրական շուկայում պետք է մնա մոտ յոթ ընկերություն. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ-ի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի, /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրության զարգացող շուկայի համար ընկերության օպտիմալ թիվը յոթն է, ասել է Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետիրական խորհրդի անդամ, Հայաստանի հարցերի համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Օպտիմալ է մինչև 15 ապահովագրողները՝ հաշվի առնելով նեղ մասնագիտական ընկերությունները: Հայաստանում ավելի շատ հարկավոր չէ, անգամ եթե շուկան աճի», - ասել է նա չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Համեմատության համար Մինասբեկյանը պարզաբանել է, որ եթե 2002 թ.-ին ռուսական ապահովագրական շուկայում գործում էր ավելի քան 2000 ընկերություն, ապա այսօր դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով շուրջ 700-ի, իսկ տարեվերջին դրանց թիվը գրեթե 200-ով կրկին կկրճատվի:

«Երբ կար 2400 ընկերություն, առաջին 100 ընկերությունները զբաղեցնում էին շուկայի 90 տոկոսը, առաջին 50-ը՝ 76 տոկոսը, առաջին տասը՝ ավելի քան 50 տոկոսը», - ասել է նա:

Միաժամանակ փոխնախագահը նշել է, որ ապահովագրական շուկան համախմբվելու և խոշորանալու անխուսափելի միտում ունի:

«Ապահովագրության շուրջ շատ էին ոչ այնքան «սիրուն», օրենքին մոտ կանգնած սխեմաները, և սա անխուսափելի միտում է զարգացող շուկայում: Հետո, երբ իրական ապահովագրություն է հայտնվում, այդ ամենը հեռանում է», - պարզաբանել է նա՝ Հայաստանի համատեքստում ընդգծելով, որ ԱՊՊԱ-ի ներդրումը շուկայում անխուսափելիորեն կհանգեցնի իրական ապահովագրության:

Այսօր Հայաստանի ապահովագրության շուկայում գործում է ութ ընկերություն: ԱՊՊԱ-ն երկրում ներդրվել է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

Հայաստանում 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործել է 8 ապահովագրական ընկերություն:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 28,8 մլրդ դրամ, համախառն պարտավորությունները՝ 14,1 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 14,7 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2011 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 291,3 մլն դրամի զուտ վնասի դեպքում:

Հանրապետության ապահովագրական շուկան 2006 թ.-ի հունվարի 1-ից վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև