Հայաստանի առևտրային բանկերում հունվարին ավանդների ծավալն աճել է 45,3%-ով՝ հասնելով 1013,9 մլրդ դրամի

24.02.2012 19:40
Հայաստանի առևտրային բանկերում հունվարին ավանդների ծավալն աճել է 45,3%-ով՝ հասնելով 1013,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թ.-ի հունվարին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 45,3 տոկոսով և կազմել ավելի քան 1 013,9 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Տվյալների համաձայն, 2012 թ.-ի հունվարին դրամով ներգրավված ավանդների ծավալը, 2011թ.-ի հունվարի համեմատ, ավելացել է 46,2 տոկոսով և կազմել շուրջ 303 մլրդ դրամ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ներգրավված ավանդներն ավելացել են 44,9 տոկոսով և հունվարի վերջին կազմել ավելի քան 710,9 մլրդ դրամ:

Միաժամանակ ռեզիդենտներին բաժին է հասնում դրամով ներգրավված բոլոր ավանդների շուրջ 75,9 տոկոսը (769,6 մլրդ դրամ): Տվյալ ցուցանիշը 2011թ.-ի հունվարի համեմատ ավելացել է 8,2 տ.կ.-ով:
2011թ.-ի հունվարի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 389,34 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև