Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է երեք տարում Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատարի դիրքը զբաղեցնել

12.03.2012 16:54
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է երեք տարում Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատարի դիրքը զբաղեցնել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի հեռանկարային զարգացման ծրագրի խնդիրների իրականացումը երեք տարում այնպիսի ֆինանսական ցուցանիշներ կապահովի, որոնք թույլ կտան բանկին Հայաստանի ֆինասնական շուկայի առաջատարի դիրքը զբաղեցնել, նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Բանկի զարգացման ֆինանսական մոդելը ենթադրում է, որ 2012թ.-ի վերջին իր կանոնադրական կապիտալը կավելանա ևս 10 մլն դոլարով և կկազմի 16 մլրդ դրամ  ($41 մլն):

Երեք տարվա ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները պետք է կրկնակի աճեն, վարկային պորտֆելը կավելանա երկու անգամ, ընդհանուր պարտավորությունները՝ 2,1 անգամ, իսկ զուտ շահույթը՝ 2,3 անգամ:

2011թ.-ի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն գրեթե 50 տոկոսանոց աճ է գրանցել բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով, դրանց թվում են ակտիվները, վարկային պորտֆելը, շահութաբերությունը:

Այսպիսով, բանկի ակտիվները կազմել են գրեթե 96 մլրդ դրամ ($250 մլն), պարտավորությունները՝ ավելի քան 80 մլրդ դրամ ($210 մլն):

Միաժամանակ վարկային պորտֆելը կազմել է գրեթե 75 մլրդ դրամ ($195 մլն): Դրանցից իրավաբանական անձանց հատկացրած վարկերը կազմել են 62 մլրդ դրամ ($162 մլն), իսկ ֆիզիկական անձանց հատկացրած վարկերը՝ 13 մլրդ դրամ ($33 մլն):

Մինչև 2012թ.-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է մինչև 93 մլրդ դրամով ($240 մլն) ավելացնել իր վարկային պորտֆելը:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրական ընկերություններին աջակցության համար: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հանդիսանում է VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa լոկալ վճարային համակարգի լիիրավ անդամը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև