HSBC Բանկ Հայաստանը HSBC PLUS բանկային ծառայությունների նոր փաթեթ է ներկայացրել

12.04.2012 17:21
HSBC Բանկ Հայաստանը HSBC PLUS բանկային ծառայությունների նոր փաթեթ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/.  HSBC Բանկ Հայաստանը այսօրվանից իր հաճախորդներին է ներկայացնում իր նոր` HSBC PLUS փաթեթը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բանկային ծառայությունների այս համապարփակ փաթեթը նախատեսված է առնվազն 400 հազար ՀՀ դրամ ամսական զուտ եկամուտ կամ 4 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդների համար:
Ամսական ֆիքսված վճարի դիմաց HSBC PLUS հաճախորդը օգտվում է բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթից, որն ուղղված է հոգալու նրա բոլոր ֆինանսական կարիքները: PLUS փաթեթը ներառում է ընթացիկ հաշվի անվճար բացում և բանկոմատային քարտի տրամադրում, ՄաստերՔարտ Պլատինում` իր անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայությամբ, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների անվճար գրանցում և օգտագործում:
Միաժամանակ հաճախորդը կարող է նաև ընտանիքի անդամների համար հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտեր ստանալ, ինչպես նաև օգտվել արտոնյալ պայմաններով ժամկետային ավանդներից, վարկերից և այլ առավելություններից:
«HSBC PLUS փաթեթը ևս մեկ քայլ է հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան փաթեթային լուծում առաջարկելու միջոցով հաճախորդների սպասարկումը էապես բարելավելու ուղղությամբ: Շատ ուրախ էի տեղեկանալ, որ HSBC PLUS-ի առաջին հաճախորդները դառնալու ցանկություն են հայտնել այն անհատները, ովքեր մասնակցել են փաթեթի վերաբերյալ հեռուստագովազդին”, - այս կապակցությամբ նշեց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Նրա խոսքով, HSBC Status ծառայության հաջողությունից հետո, որն ուղղված էր 20 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին, HSBC PLUS-ը շուկայում HSBC-ի կողմից ներկայացվող երկրորդ փաթեթն է:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է նաև, որ 2012 թվականին HSBC Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել գրավով ապահովված անհատական վարկերի և քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունները: Բանկը շարունակաբար ձգտում է արդի և նորարարական ծառայությունների միջոցով բարելավել հաճախորդների սպասարկումը:
HSBC Status և PLUS փաթեթները այսուհետ կհանդիսանան Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առաջատար լուծումները` ուղղված  դինամիկ ապրելակերպ ունեցող անհատ հաճախորդներին:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիայի անդամ է: ($1- 391,48 դրամ)-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև