Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ մոտ $75,8 մլն են գնել

25.06.2012 11:29
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ մոտ $75,8 մլն են գնել
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $75,8 մլն՝ 1 դոլարի դիմաց 415,63 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 7,9 մլն եվրո և շուրջ 711 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 523,55 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,66 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 88,7 մլն դոլար, մոտ 14,5 մլն եվրո և ավելի քան 101,6 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 416,79 դրամ, 1 եվրոյի դիմաց 527,51 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,86 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, հունիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34,8 մլն դոլար: ($1 –418,54 դրամ է).–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև