Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77,6 մլն դոլար

25.05.2015 13:53
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 18–ից 22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 77,6   մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 479,45 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 8,6 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 536,78 դրամ փոխարժեքով, և շուրջ 768,5 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 9,58 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ $80,9 մլն դոլար, շուրջ 11,5 մլն եվրո և շուրջ 476,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 481,22 դրամ, 543,03 դրամ և 9,7 դրամ միջին կշռված փոխարժեքով

Բացի այդ, 2015թ.–ի մայիսի 11–ից 17–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 53,6 մլն դոլար։ (1 դոլարը` 477,36 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև