Հայաստանի առևտրային բանկերն առաջին կիսամյակում 15,7 մլրդ դրամի հարկ են վճարել պետբյուջե

31.07.2012 18:09
Հայաստանի առևտրային բանկերն առաջին կիսամյակում  15,7 մլրդ դրամի հարկ են վճարել պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում ընդգրկվել են  երկրի 21 առևտրային բանկերը` շուրջ 15,7 մլրդ դրամ վճարելով պետբյուջե, տեղեկացվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կայքում:

Միաժամանակ 2011թ.-ի հունվար-հունիս ամիսներին 20 բանկերի կողմից պետբյուջե վճարած հարկերի ծավալը կազմում է 12,5 մլրդ դրամ:

ՊԵԿ-ի տվյալների համաձայն, բանկերի կողմից վճարած բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից իրականացված հավաքագրված գումարները գերազանցել են 15,5 մլրդ դրամը, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարները կազմել են 131,6 մլն դրամ:

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, բանկերին բաժին է հասել հարկերի ընդհանուր ծավալի 6 տոկոսը, որոնք վճարվել են հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշորագույն հարկ վճարողների կողմից: Բանկերի թվում առաջատարների հնգյակում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (շուրջ 2,5 մլրդ դրամ` 14-րդ տեղ), HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 1,7 մլրդ դրամ` 22-րդ տեղ), Ամերիաբանկը (շուրջ 1,7 մլրդ դրամ` 23-րդ տեղ), ՎՏԲ –Հայաստան Բանկը (1,2 մլրդ դրամ` 38-րդ տեղ) և Հայբիզնեսբանկը (ավելի քան 1 մլրդ դրամ` 43-րդ տեղ):

Առաջին հարյուր խոշորագույն հարկ վճարողների թվում ընդգրկվել են նաև Արդշինինվեստբանկը (շուրջ 872,5 մլն դրամ` 50-րդ տեղ), Յունիբանկը (շուրջ 869 մլն դրամ` 52-րդ տեղ), Արարատբանկը (ավելի քան 839,5 մլն դրամ` 54-րդ տեղ), Մելլաթ Բանկը (ավելի քան 766,3 մլն դրամ` 61-րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 748,4 մլն դրամ` 63-րդ տեղ), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը (շուրջ 644 մլն դրամ` 71-րդ տեղ), Հայէկոնոմբանկը (շուրջ 511,1 մլն դրամ` 91-րդ տեղ) և Պրոմեթեյ Բանկը (ավելի քան 484,6 մլն դրամ` 93-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2012թ.-ի առաջին կիսամյակում ավելի քան 261,9 մլրդ դրամ են վճարել պետբյուջե` 2011թ.-ի առաջին կիսամյակի ավելի քան 232,5 մլրդ դրամի դիմաց ($1-407, 60 դրամ):–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև