Առուվաճառքների մեկնարկին ռուբլին նվազել է մեկ դոլարի դիմաց 1 կոպեկով և մեկ եվրոյի դիմաց 12 կոպեկով

31.07.2012 16:24
Առուվաճառքների մեկնարկին ռուբլին նվազել է մեկ դոլարի դիմաց 1 կոպեկով և մեկ եվրոյի դիմաց 12 կոպեկով

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ММВБ-РТС-ի արժութային առուվաճառքների առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով աճել է 1 կոպեկով` հասնելով 32,21 ռուբլու, եվրոյի փոխարժեքը` 12 կոպեկով` հասնելով 39,54 ռուբլու, վկայում են ММВБ-РТС բորսայի տվյալները:

Նախքան առուվաճառքների մեկնարկը, վերլուծաբանները կանխատեսում էին, որ ռուբլու փոխարժեքը կայուն կլինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Forex-ում մոսկովյան ժամանակով 10.02-ի դրությամբ, եվրոյի փոխարժեքը հավասարվել է 1,2270 դոլարին` նախորդ փակման 1,2254 դոլարի դիմաց:
Ամերիկյան ֆոնդային ցուցիչների մեծ մասը նախորդ առուվաճառքների ժամանակ նվազել են 0,5%-ով:

Ասիական բորսաները երեքշաբթի փոխվում են տարբեր ուղղություններով, ցուցիչների մեծ մասը՝ 1 տոկոսի սահմաններում: Brent տեսակի նավթի արժեքը տատանվում է մեկ բարելի դիմաց շուրջ 106,1 դոլարի սահմաններում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև