Չինաստանը կշարունակի ներդրումներ կատարել ԵՄ–ի կառավարական բոնդերում

30.08.2012 16:24
Չինաստանը կշարունակի ներդրումներ կատարել ԵՄ–ի կառավարական բոնդերում

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չինաստանը կշարունակի միջոցներ ներդնել Եվրամիության կառավարական բոնդերում` ռիսկերի ամբողջական գնահատման պայմանի դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հայտարարությանը, որը նա հնչեցրել էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո։

Մերկելը հինգշաբթի երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Պեկին ժամանելուց հետո կայացել են ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հետ կանցլերի բանակցությունները և անցել է չինա–գերմանական միջկառավարական խորհրդատվությունների երկրորդ ռաունդը։ ՃԺՀ և ԳԴՀ միջկառավարական խորհրդատվությունների առաջին ռաունդն անցկացվել է 2011 թվականին Բեռլինում։

Վեն Ցզյաբաոն հայտնել է չինական կողմի պատրաստակամությունը ԵՄ–ի, Եվրոպայի Կենտևոնական բանկի, համապատասխան ֆինանսական հիմնադրամների և խոշոր երկրների հետ շփումների և խորհրդատվությունների ընդլայնման վերաբերյալ ԵՄ–ի` պարտքերի լուծի տակ գտնվող անդամներին աջակցելու նպատակով։

«Չինաստանը հույս ունի, որ Եվրամիությունը հավասարակշռում կգտնի ֆինանսական խիստ քայլերի և տնտեսական ազդակների միջև, որը ճգնաժամից դուրս գալու հիմնարար ուղին է»,– մեջբերում է Սինխուա գործակալությունը Պետխորհրդի վարչապետի խոսքը։

Միջկառավարական խորհրդատվությունների արդյունքներով, Չինաստանն ու Գերմանիան համագործակցության ավելի քան 10 համաձայնագիր են ստորագրել, այդ թվում` էներգետիկայի, շրջակա միջավայրի, էլոկտրամոբիլների արտադրության, ֆինանսների և ներդրումների, փոքր և միջին ձեռնարկությունների բնագավառում համագործակցության շարունակման մասին։

Մերկելի` Պեկին կատարած այցի շրջանակներում Չինաստանի կողմից 3.5 միլիարդ դոլարի չափով А320 աէրոբուսների գնման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև