Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները III եռամսյակում աճել են 11,71%-ով՝ հասնելով 2 296,7 մլրդ. դրամի

24.10.2012 12:37
Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները III եռամսյակում աճել են 11,71%-ով՝ հասնելով 2 296,7 մլրդ. դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականի երրորդ եռամսյակում ավելացել են 11,71 տոկոսով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 2296,7 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծություն համաձայն, որն իրականացվել է Հայաստանի՝ 2012 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած տվյալների հիման վրա, ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: 2012 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է շուրջ 245,2 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 12,38 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,7 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների թվում է Ամերիաբանկը՝ 241,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 20,18 % աճ), Հայբիզնեսբանկը՝ 207,4 մլրդ դրամ (24,09% աճ) HSBC Բանկ Հայաստանը՝ մոտ 206,6 մլրդ դրամ (15,43% աճ), և Արդշինինվեստբանկը՝ 195,3 մլրդ դրամ (21,78% աճ)։

2012 թվականի սեպտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1-ը 405,92 դրամ է)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև