Բունդեսթագ. Հավանակությունը քիչ է, որ Գերմանիան 2014 թվականին հաշվեկշռված բյուջե կունենա

09.11.2012 17:06
Բունդեսթագ. Հավանակությունը քիչ է, որ Գերմանիան 2014 թվականին հաշվեկշռված բյուջե կունենա

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կառավարությունբ ուրբաթ առավոտյան բյուջեի նախագծման շրջանակում 2013 թվականի պետպարտքի առավելագույն չափ է սահմանել, այն պետք է չգերազանցի 17.1 մլրդ եվրոն, հայտնում է banki.ru–ն` հղում անելով Spiegel–ին։

Սպասվում է, որ իրերի դրական դասավորության դեպքում 2013 թվականին կծախսվի 302,2 մլրդ եվրո` 260 մլրդ եվրո եկամտի դեպքում։
Սա բյուջեի երկրորդ նախագծումն է, որում, առաջինի համեմատ, կրճատվել են պետական ծախսերը։

Գերմանիան ծրագրում է 2014 թվականին հաշվեկշռված բյուջե ունենալ, սակայն վրա հասած ճգնաժամի պատճառով Բունդեսթագում կարծում են, որ դժվար թե դա ստացվի։

Միաժամանակ Գերմանիայի վիճակագրական բյուրոյի տվյալով` եվրոպական խոշորագույն տնտեսությունում տարեկան գնաճը հոկտեմբերին 2 տոկոս է կազմել, ցուցանիշը չի փոխվել սեպտեմբերի ցուցանիշի համեմատ։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև