09.11.2012 17:51
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1,5%-անոց դեֆլյացիա է գրանցվել, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 4 տոկոս գնաճ է գրանցվել, ասվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշված ժամանակահատվածում դեֆլյացիա է գրանցվել նաև Ադրբեջանում և Ուկրաինայում՝ 2,7% և 0,3% համապատասխանաբար:
Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանի սպառողական գներն աճել են 0,8 տոկոսով (ԱՊՀ երկրներում միջինը 0,5%):
ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Համագործակցության մյուս երկրներում 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է նկատվել:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճը գրանցվել է Բելառուսում՝ 16,1%, Ռուսաստանում և Տաջիկստանում՝ 5,2% և 5,6%, համապատասխանաբար: Այնուհետև հաջորդում են Ղազախստանը՝ 3,9%, Ղրղըզստանը՝ 3,1%, Մոլդովան՝ 2,4%: Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: