Չինաստանի վիճակագրության ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են գրանցել

11.01.2013 16:12
Չինաստանի վիճակագրության ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները ուրբաթ՝ հունվարի 11–ին կայացած առուվաճառքները բացել են աճով` Չինաստանի արտաքին առևտրային հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է banki.ru–ն։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1,29 տոկոսով՝ հասնելով 10 790,23  կետի: Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,56 տոկոսով՝ հասնելով 2 018,05 կետի: S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին ավելացել է 0,06 տոկոսով` հասնելով  4 716,4 կետի։

Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, ՉԺՀ արտաքին առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտը 2012 թվականի դեկտեմբերին աճել է մինչև 31.6 մլրդ դոլար` նախոր ամսվա 19.63 մլրդ–ի դիմաց։ Ցուցանիշը շատ ավելի դրական է եղել, քան վերլուծաբաններն էին կանխատեսել։ Նրանց կարծիքով այն պետք է աճեր մինչև 20 մլրդ դոլար։ Արտահանումն ավելացել է 14.1 տոկոսով, ներկրումը` 6 տոկոսով։ Վերլուծաբանները կանխատեսել էին համապատասխանաբար 5 և 3.5 տոկոս աճ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև