24.01.2014 10:23
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների առուվաճառքների տվյալները վկայում են, որ ֆոնդային ցուցիչները հունվարի 24–ին նվազում են ցուցադրել իենի փոխարժեքի ամրապնդման ֆոնին, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1,42 տոկոսով` մինչև 15473,57 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,51 տոկոսով և կազմել է 1937,73 կետ։ Ավստրալիական S&P/ASX200–ը նույնպես նվազել է և հասել 1937,73 կետի։
Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:
S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: